Քաղաքական Միջազգային 

Առաջարկում են Դոնալդ Թրամփին տիեզերք ուղարկել

Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսն առաջարկել է Դոնալդ Թրամփին տիեզերք ուղարկել՝ նրա կողմից քննադատությունից հետո: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Երկու խոշոր գործարարների քննարկումը ծավալվել է Twitter-ում: Թրամփը Բեզոսին մեղադրել է ոչ եկամտաբեր ընկերություն ղեկավարելու մեջ: Իրականում Amazon-ը խոշորագույն և թանկարժեք համաշխարհային ընկերություններից մեկն է: Թրամփը նաև հայտարարել է, որ «եթե Amazon-ը գոնե երբևէ ազնիվ հարկեր վճարեր, դրա բաժնետոմսերը վաղուց կընկնեին, իսկ ընկերությունը կքանդվեր թղթե փաթեթի նման»:

Բեզոսն ի պատասխան խոստացել է Թրամփի համար տեղ պատվիրել Blue Origin-ում (Բեզոսի օդատիեզերական ընկերության հրթիռ) և #sendDonaldtospace (#Դոնալդին տիեզերք ուղարկել) հեշթեգ է թողարկել:

Նույն շարքից