Մշակույթ Հասարակություն Տնտեսություն Մամուլի տեսություն 

Մի քիչ էլ սպասեք. Կրկեսի հարկերն ավելանում են, իսկ ավարտի ժամկետը երկարաձգվում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի կրկեսը կունենա 8 հարկ: Դրանցից 6-ը կլինի վերգետնյա, իսկ 2-ը՝ ստորգետնյա՝ նախատեսված ավտոկայանատեղիի համար: Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի տնօրեն Սոս Պետրոսյանը:

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվում էր, թե շինությունն ընդհանուր առմամբ, կունենա 7 հարկ, որոնցից 5-ը վերգետնյա: Բացի այդ, էլի երկարաձգվել է շինաշխատանքների ավարտի ժամկետը: Սկզբում դա 2014 թվականն էր, հետո 2015-ը, այժմ էլ՝ 2016-ը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից