USA Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Սփրինգֆիլդ բնակավայրի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել:
Կրակոցները լսվել են ամերիկյան ժամանակով առավոտյան 7:30-ի սահմաններում:
Առևտրի կենտրոնում եղողներին տարհանել են: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: