Նոյեմբերի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել «Մոսկվա» կինոթատրոնի 2-րդ հարկի հարթակից մոնիտոր գողանալու մասին, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ն, ով անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: