Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամի կինը` Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, Վինձորների ընտանիք մուտք գործելուց ի վեր առաջին անգամ հանրությանը ներկայացել է հանգուցյալ սկեսրոջ` արքայադուստր Դիանայի սիրած թագով։
Միդլթոնը, մարգարտյա ու ադամանդյա շքեղ թագը գլխին, ներկայացել է Բուքինգհեմյան պալատում թագուհի Էլիզաբեթ 2-րդի կազմակերպած դիվանագիտական ընդունելությանը:
Այս թագը որպես նվեր տրվել է արքայադուստր Դիանային ամուսնությունից հետո:



