Հայաստան Քաղաքական 

Ազգային ժողովը ծափահարություններով ընդունեց 2016թ. պետբյուջեն

Ազգային ժողովն այսօր հաստատեց 2016թ.-ի պետական բյուջեն: Կողմ քվեարկեցին խորհրդարանական խմբակցություններից 2-ը:

97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ծափահարությունների ներքո ընդունեց պետական բյուջեի նախագիծը:

Նշենք, որ 2016թ.-ի պետական բյուջեին կողմ քվեարկեցին ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները: Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները, ինչպես նաև ՀԱԿ-ից ներկա երկու պատգամավորները՝ Հրանտ Բագրատյանը և Նիկոլ Փաշինյանը, քանի որ ՀԱԿ խմբակցության մյուս պատգամավորները բոյկոտում են նիստն ու չեն մասնակցում, իսկ ՀՅԴ-ն չմասնակցեց քվեարկությանը:

Նույն շարքից