РИА Новости-ի փոխանցմամբ՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խոցելով՝ Թուրքիան պատերազմի առիթ է տվել:
Մեդվեդևն խոսել է նաև Եգիպտոսի ու Թուրքիայի հանգստավայրերը ռուսների համար փակելու անհրաժեշտությանը։
«Դա ոչ թե ՌԴ իշխանությունների դավերն է, այլ քաղաքացիների անվտանգության հարցը»,-ասել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ Թուրքիան թուրք-սիրիական սահմանի մոտ խոցել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը:
Միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները լարվել են, Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել, իսկ ռուս զբոսաշրջիկներին կոչ արել չմեկնել Թուրքիա: