Հասարակություն 

Բնակարանային գողությունը բացահայտվեց

Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով՝ մուտք են գործել Հ.-ի բնակարան և ննջասենյակի մահճակալի բարձի տակ գտնվող դրամապանակից գողացել 100 ԱՄՆ դոլար և 110.000 դրամ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1999 թ. ծնված Նարեկ Փ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին:

Նույն շարքից