Ֆրանսիայի իրավապահները պարզել են Փարիզի «Բատակլան» համերգասրահում ահաբեկչություն իրականացրած 3-րդ անձի ինքնությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Քննիչները պատմել են, որ նա եղել է 23-ամյա Ֆուեդ Մուհամեդ Ագգադը: Նա եղել է Ֆրանսիայի քաղաքացի՝ ծնունդով Ստրասբուրգից:
Ահաբեկչի մեծ եղբայրը՝ 25-ամյա Քարիմը, Սիրիա այցելելուց հետո կալանքի տակ է գտնվում։ Ֆուեդն ինքն էլ եղել է Սիրիայում, ինչից հետո վերադարձել է Ֆրանսիա՝ մասնակցելով երկրի պատմության խոշորագույն ահաբեկչությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Ահաբեկչությունների հետևանքով ավելի քան 130 մարդ է զոհվել:
