Հասարակություն 

Մեծ Բրիտանիայում արգելվել է HTC One Mini սմարթֆոնների վաճառքը

Մեծ Բրիտանիայում դատարանն արգելել է HTC One Mini սմարթֆոնների վաճառքը, որը խախտում է Nokia ընկերությանը պատկանող մի քանի արտոնագրեր։ Այս մոդելը կվերանա բրիտանական շուկայից մինչև այս շաբաթվա վերջ, գրում է vestifinance.ru-ն։

 

HTC-ին հաջողվել է խուսափել ամենասարսափելիից՝ HTC One սմարթֆոնների ամբողջ շարքի իրացման արգելքից, որին բաժին է հասնում երկրում վաճառքների մոտ 70%-ը։ Սակայն նույնիսկ մեկ մոդելի՝ շուկայից հանելը կարող է զգալի ազդեցություն ունենալ թայվանյան ընկերության վաճառքների մակարդակի վրա՝ թեժ նախատոնական սեզոնից առաջ։

 

Հոկտեմբերի վերջին բրիտանական դատարանը որոշել է, որ HTC-ն օգտագործում է տվյալների փոխանցման տեխնոլոգիաներ, որոնք խախտում են Nokia ընկերության արտոնագրերը։ Այժմ ֆիննական ընկերությունը փորձում է ամբողջությամբ կիրառել իր արտոնագրային փաթեթը և գործընթացներ է վարում HTC-ի դեմ ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև Գերմանիայում, Հոլանդիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ճապոնիայում։

Նույն շարքից