Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Բաքվի վերաքննիչ դատարանը մեղմացրել է ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավճիռը, որոնք նախկինում համապատասխանաբար 8 և 7.5 տարվա ազատազրկման էին դատապարտվել:
Contact.az-ը հայտնում է, որ դատարանը պատժի կրման ժամկետը փոխարինել է «պայմանական» ազատազրկմամբ՝ 5 տարի ժամկետով: Լելյա Յունուսն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:
Նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը, նոյեմբերի 12-ից արդեն ազատության մեջ է, դատարանը նրա համար խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ քաղաքագետ Արիֆ Յունուսը, ձերբակալվել էին 2014 թվականի ամռանը: