Հասարակություն 

Հայաստանից Վրաստան մարիխուանայի ներկրման փորձը խափանվել է

Հայ-վրացական սահմանի «Սադախլո» հսկիչ-անցագրային կետում վրացի մաքսային ծառայողների կողմից հայտնաբերվել ու խափանվել է Վրաստան մարիխուանայի ներկրման փաստը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Մաքսային սպաները զննել են հայկական կողմից Վրաստան ուղևորվող Հայաստանի քաղաքացի Ա. Կ-ի մարդատար մեքենան:

Զննության արդյունքում հայտնաբերվել է 4,66 գրամ մարիխուանա:
Գործը հանձնվել է Սադախլոյի ոստիկանություն:

Նույն շարքից