Հասարակություն 

Երևանի քաղաքապետարանը «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը կաջակցի նաև 2016 թվականին

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությանը Երևանի քաղաքապետարանն աջակցում է 2014 թվականից: 2015-ին իրականացված «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագրի շահառուները ևս հանդիսացել են այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագրի մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքին եղած երեխաները:

Ծրագիրն այս տարի ևս իրականացվել է երեք փուլով. արտթերապիա, որը ձեռքերի մանր մոտորիկայի խթանման ճանապարհով զարգացնում է երեխաների մտավոր ունակությունները, կինեզոթերապիա՝ շարժումներով բուժում, և ջրային թերապիա։ Ընդ որում, բացի երեխաների վերականգնողական բժշկումից, սա նաև հոգեբանական ու սոցիալական աջակցություն է մայրերին, ովքեր նաև իրենց երեխաների հետ հատուկ վարվելակերպի մասնագիտական դասընթացներ են անցել: Ծրագրի փուլային ընթացքը քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը պարբերաբար զեկուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետարանը «Հայ մայրեր» բհկ-ի շահառուների համար ծրագրեր կիրականացնի նաև 2016 թվականին: Հատկանշականն այն է, որ «Հայ մայրեր» բհկ-ի հետ քաղաքապետարանի համագործակցության օրինակը վարակիչ է եղել մի շարք ընկերությունների համար, որոնք ևս այս կամ այն կերպ աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

1 2 3 4 5

Նույն շարքից