Հասարակություն 

Անգելա Մերկելը ճանաչվել է «Տարվա մարդ»

Time հեղինակավոր պարբերականը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ճանաչել է «Տարվա մարդ»: Ըստ պարբերականի, Մերկելը, որպես առաջնորդ, նպաստել է պահպանել ու աջակցել Եվրոպայի բաց սահմանների քաղաքականությունը` տնտեսական ցնցումների ու փախստականների հետ կապված շարունակվող ճգնաժամի պայմաններում:

Ցանկի հաջորդ հորիզոնականը զբաղեցնում է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, իսկ 3-րդ հորիզոնականում է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, 4-րդում են Black Lives Matter խմբի ակտիվիստները, իսկ 5-րդում` Իրանի նախագահ Հասան Ռուհանին (Hassan Rouhani):

Time-ի վարկածով առաջին «Տարվա մարդը» հայտարարվել է 1927 թվականին։ Նա ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգն էր, ով առաջին անգամ օդով միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը։

Նույն շարքից