Հեղինակավոր Reuters գործակալությունը, ամփոփելով անցնող տարին, ներկայացրել է 2015թ. ընթացքում արված ամենատպավորիչ լուսանկարները, որոնք արվել են աշխարհի տարբեր անկյուններում:
Reuters-ի ամենատպավորիչ լուսանկարների շարքում ընդգրկվել է նաև Բաղրամյան փողոցում Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարի օրերին «Ֆոտոլուր»-ի լուսանկարիչ Վահրամ Բաղդասարյանի արված լուսանկարը, որը դարձավ #ElectricYerevan-ի խորհրդանիշը:
Նույն լուսանկարի համար Վահրամ Բաղդասարյանն արժանացավ ԵՄԱ հիմնադիր անդամ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի անվան մրցանակին :
https://www.youtube.com/watch?v=l0oucC6d2Dw