Ուկրաինայի հակամարտության 19 ամիսների ընթացքում ավելի քան 9000 մարդ զոհվել է, ավելի քան 20 հազարը՝ վիրավորվել։ Այս մասին ասվում է Ուկրաինայում մարդու իրավունքների պահպանմամբ զբաղվող ՄԱԿ-ի դիտորդական առաքելության նոր զեկույցում՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Դիտորդական առաքելության 12-րդ զեկույցն ընդգրկում է օգոստոսի 16-ից նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածը։
«Անցած տարվա ապրիլի կեսերից զոհվածների ընդհանուր թիվը կազմում է առնվազն 9098, ևս 20732 մարդ վիրավոր է»,- ասվում է փաստաթղթում։
Զեկույցում նշվում է հրադադարի ժամանակ սպանվածների ու վիրավորների թվի կտրուկ նվազում։ Այդ ընթացքում Ուկրաինայի արևելքում գրանցվել է քաղաքացիական բնակչության շրջանում ընդամենը 47 մահ, ևս 131-ը վիրավորվել են։