2015 թվականի սկզբից Գերմանիայում 817 հարձակում է կատարվել փախստականների համար նախատեսված ապաստանների վրա։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Գերմանիայի քրեական գործերի դաշնային գերատեսչության ներկայացուցիչ Ջենիֆեր Քայլինգին։
«Միայն երրորդ եռամսյակում գրանցվել է 310 հարձակում, դա ավելի է, քան ամբ 2014 թվականին (199 հարձակում)»,- ասել է նա։ Վիճակագրությունը վերջնական չէ, այն կփոփոխվի մեծացման ուղղությամբ՝ հավելել է Քայլինգը։
Գերմանիան բախվել են օտարերկրացիների վիթխարի հոսքի, ովքեր երկիր են ժամանում հիմնականում Սիրիայից ու Աֆղանստանից։ Երեքշաբթի Բավարիայի կառավարությունը հայտնել էր, որ փախստականի կարգավիճակ փնտրողների ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը։ Փախստականների համար ապաստանների են վերածվում մարզական կենտրոնները, հին արդյունաբերական շենքերը, լքված դպրոցները, մանկապատեզները և բնակելի տները։