Հասարակություն 

Կանադայի ռազմածովային ուժերը բռնագրավել են 9.8 տոննա կոկաին

Կանադայի ռազմածովային ուժերը այս տարվա հոկտեմբեր- դեկտեմբեր ամիսներին թմրաթրաֆիքի դեմ պայքարի Carribe միջազգային գործողության շրջանակներում մաքսանենգներից բռնագրավել են 9.8 տոննա կոկաին: Այս մասին հաղորդում է TASS-ը:

«Թմրանյութերը Կենտրոնական և Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափերի մոտ բռնագրավել են Whitehorse և Brandon պարեկային նավերը՝ ԱՄՆ առափնյա ծառայության աջակցությամբ»,- ասվում է Կանադայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Թմրաթրաֆիքի դեմ պայքարի Carribe միջազգային գործողությունն անցկացվում է 2006-ից:

Նույն շարքից