Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 8-ից դեկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը։

Բացահայտվել է գողության` 6, յուրացման կամ վատնման, խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային  12 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից