Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Առանձնակի շուքով կնշվի ամենատարեց հանրապետական պատգամավորի տարեդարձը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանում բյուջեի քվեարկությանը նախորդած թոհուբոհի մեջ խորհրդարանի ամենատարեց հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը գործընկերներին հրավիրատոմսեր էր բաժանում։ Դեկտեմբերի 12-ին պատգամավորն «Օջախ» ռեստորանում պատրաստվում է առանձնակի շուքով նշել իր 70-ամյակը։ Նա, ամենայն հավանականությամբ, հաջորդ խորհրդարանում չի լինի և տարեդարձը ցանկանում է առանձնակի հանդիսավորությամբ տոնել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից