Հայաստան Մամուլի ակումբ Քաղաքականություն 

ԲՀԿ-ականներն ապացուցեցին, որ Հովիկ Աբրահամյանը պետք է հովանավորի իրենց. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցությունը երեկ՝ խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ, ապացուցեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իզուր չի հովանավորում իրենց կուսակցությանը:

ԲՀԿ-ն բյուջեի նախագծին միահամուռ կողմ քվեարկելով՝ հաստատեց, որ իրենց կուսակցությունը Հովիկ Աբրահամյանի հուսալի հենարանն է խորհրդարանում: Ուշագրավ է այն փաստը, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, որի ներկայացուցիչները չեն բացառում անգամ, որ առաջիկայում ՀՀԿ-ի հետ կարող են իշխող կոալիցիա կազմել, միևնույն է, բյուջեի նախագծի քվեարկությանը չմասնակցեցին: Դիտարժան էր նաև այն, որ ԱԺ «քոչարյանական» թիմը՝ պաշտոնապես ԲՀԿ խմակցության անդամ հանդիսացող Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը և Վահե Հովհաննիսյանը, «ձեռնպահ» քվեարկեցին Հովիկ Աբրահամյանի կառավարության բյուջեի նախագծին: Այսպիսով՝ բյուջեն ընդունվեց 97 կողմ, 12 դեմ և 3 ձեռնպահ արդյունքներով:

Ի դեպ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ևս կողմ քվեարկեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից