Քաղաքական Միջազգային 

Նազարբաևը ՌԴ-ում արժանացել է «Տարվա մարդ» մրցանակի

Интерфакс-ի փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն արժանացել է «Տարվա մարդ 2015» մրցանակի` «Միջազգային հարաբերություններ» անվանակարգում:

Նազարբաևն արժանացել է մրցանակին միջազգային քաղաքականությունում և ԵՏՄ-ի ամրապնդման հարցում նշանակալի ձեռքբերումների համար, ասված էՌԴ-ում Ղազախստանի դեսպանության տարածած հաղորդագրությունում:

2015-ի մրցանակակիրների թվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն, Թաթարստանի առաջին նախագահ Մինտիմեր Շայմիևը, Ռուսիո պատրիարք Կիրիլը, ակադեմիկոս Լեո Բոկերիան, կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը և այլք:

Նույն շարքից