Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2015թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, տեղեկացնում է Pastinfo.am-ը։
Գործով նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանի կողմից գործով դատական քննություն նշանակելու մասին որոշումը կայացվել է երեկ, դեկտեմբերի 9-ին և ուղարկվել կողմերին:
Քրեական գործն ըստ մեղադրանքի Վալերի Պավելի Պերմյակովի վերաբերյալ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, նշանակել դատական քննություն 2015թ. դեկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին։
Ըստ որոշման, դատական քննությունն պետք է անցկացվի արտագնա դատական նիստում ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում, հասցե՝ ք.Գյումրի Մեծ Բերդ:
Հիշեցնենք, որ գործով մեղադրյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ: