Գլխավոր Սպորտ 

Վարուժան Սուքիասյանը՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

analitik.am

Երեւանի «Արարատը» գլխավորող Վարուժան Սուքիասյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Նման որոշում է կայացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 10-ին կայացած նիստում, հաղորդում է ՀՖՖ կայքը։

ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրել է Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: 59-ամյա մասնագետը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաեւ հանգամանորեն պատասխանել է Գործադիր կոմիտեի անդամների հարցերին: Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ Վարուժան Սուքիասյանը նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ շվեյցարացի Բեռնար Շալանդի հեռացումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար էր նշանակվել Սարգիս Հովսեփյանը։ Վարուժան Սուքիասյանը 2000-2001-ը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը, աշխատել է նաեւ երիտասարդական հավաքականում։ Նա այս տարվա ապրիլին էր գլխավորել «Արարատը», որը Հայաստանի առաջնության 15-րդ տուրից հետո 25 միավորով երրորդ տեղում է։

Նույն շարքից