Հայաստան Քաղաքական 

Ասենք` բռնեցին 50–100 հոգու պատժեցին, դրանից ի՞նչ է փոխվելու. Զուրաբյանը՝ ԱՄՆ և ԵՄ դեսպանների արձագանքի վերաբերյալ

Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկած Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ամենամյա երթի ընթացքում  Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ»–ի շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը ասաց, որ իրեն զարմացրել է ԵՄ–ի և ԱՄՆ–ի դեսպանների արձագանքը դեկտեմբերի 6–ի հանրաքվեին։

«Դեսպանները մի կողմից ընդգծեցին, որ տեղի են ունեցել լրջագույն խախտումներ, կոչ արեցին, որ լինի քննություն, եւ պատժվեն բոոր պատասխանատուները, մյուս կողմից ասում են, որ եթե ցանկանում եք, որ ժողովուրդը վստահություն ունենա հանրաքվեի նկատմամբ պետք է պատժվեն մեղավորները: Ինձ համար հարց է ծագում, ասենք` բռնեցին 50–100 հոգու պատժեցին, դրանից ի՞նչ է փոխվելու, ժողովուրդը հավատալո՞ւ է հանրաքվեին։ ժողովուրդը «ոչ» է ասել հանրաքվեին։ Եթե պաշտոնական արդյունքը «այո» է  լինելու, բայց մի 50–100  հոգի պատժվելու են, մենք դրանից գո՞հ ենք լինելու»,– ասաց Զուրաբյանը։

Նույն շարքից