Հասարակություն 

Կառավարությունը մերժեց բազմազավակ մայրերի թոշակներին հավելումներ տալու մասին նախագիծը

Այսօր կառավարության նիստում սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մար­գարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենս­դրական նախաձեռնության կար­գով ներ­կա­յաց­րած «Պե­տա­կան կենսաթոշակների մա­սին» օրեն­քում լրացում կա­տարելու մասին» նախագծին: ՕԵԿ-ական պատգամավորները առաջարկում էին կենսաթոշակ նշանակելիս բազմազավակ մայրերի համար թոշակի հավելումներ կիրառել, քանի որ դրա ընդունումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծնելիության աճի համար:

 «Կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում ժողովրդագրական վիճակի զարգացումը, իրականացվում են ծնելիության խթանմանը նպաստող ծրագրեր, մասնավորապես` երրորդ և չորրորդ երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստ հատկացնելը, ընտանեկան դրամագլխի համակարգի ներդնումը, չաշխատող մայրերին նպաստ տրամադրելը: Հարկ ենք համարում նշել, որ տարբեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրամական վճարները, որպես գործոն  ծնելիության խթանման համար, առաջին դիրքերում չեն»,- ասաց նախարարը` հավելելով, որ խնդրահարույց կետեր կան պատգամավորների առաջարկած փոփոխության հիմնավորումների մեջ, քանի որ նախատեսվում է, որ կենսաթոշակին հավելում տրվի, ինչը չի կարող 30-40 տարի հետո խթանել ծնելիության աճ:

Կառավարությունը մերժեց այդ օրենքի նախագիծը:

Նույն շարքից