Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի հետ համագործակցության ծրագրի շրջանակում Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմը հյուրընկալել էր Սևան քաղաքի մանկապարտեզների տնօրեններին: Փորձի փոխանակման նպատակով կազմակերպված այցի ընթացքում Սևանի մանկապարտեզների տնօրենները ծանոթացել են երևանյան մանկապարտեզների առօրյային, ուսուցման մեթոդիկային, խոհանոցային պայմաններին և նուհերում իրականացվող տարատեսակ այլ աշխատանքների կազմակերպմանը: Փոխայցելությունները կլինեն շարունակական:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն





