Հասարակություն 

Արժանիներին ընտրում է հասարակությունը. Orer.am

Դեկտեմբերի 5-ից՝ ժամը 00.00-ից սկսած, մեկնարկել է 2015թ. «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության քվեարկությունը www.p-as.am կայքում:

Նշենք, որ նշված մրցանակաբաշխությունը անց է կացվում արդեն երրորդ տարին, որի ընթացքում հասարակությունը հնարավորություն է ունենում օնլայն քվեարկության միջոցով սեփական դիրքորոշումն արտահայտել իր նախընտրած պետական, հասարակական-քաղաքական այս կամ այն գործչի մասին: Արդյունքների ամփոփումից հետո հասարակության կողմից ամենաշատ ձայներ հավաքած պետական բարձրաստիճան պաշտոնյաները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, բարեգործները և այլ անվանակարգերում ներկայացված անձինք հաղթող են ճանաչվում և պարգևատրվում են կազմակերպության կողմից:

Անալիտիկ կենտրոնի «ԱՍ մրցանակաբաշխության» հիմնադիր Անի Հովհաննիսյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, բոլոր անվանակարգերում չեն ընդգրկվում այն մարդիկ, ովքեր նախորդ տարի հաղթել են տվյալ անվանակարգում:
«Փոխնախարարներից ընդգրկվում են նրանք, ովքեր ընթացիկ տարում ակտիվ գործունեություն են ծավալել և ճանաչված են հասարակության կողմից: Ինչ վերաբերում է հասարական գործիչներին, բարեգործներին, ինչպես նաև փաստաբաններին, ապա այդ անվանակարգերում ներկայացվում են այն անձինք, ովքեր ընթացիկ տարում ակտիվ գործունեություն են ծավալել»,- ասում է Ա. Հովհաննիսյանը:
Բարեգործներին «ԱՍ» քաղաքական-հասարակական մրցանակաբաշխությունում ընդգրկելը երկու նպատակ է հետապնդում: Մի կողմից հասարակությունը հնարավորություն է ունենում ծանոթանալ նրանց հետ, մյուս դեպում ցույց է տրվում, թե նրանք ինչպիսի գործունեություն են ծավալել ընթացիկ տարվա ընթացքում:

Մրցանակաբաշխության կազմակերպչի խոսքով՝ օնլայն քվեարկությունը տևում է մոտ մեկ ամիս, որի մասին հասարակությունը տեղեկանում է էլեկտրոնային հարթակների և ԶԼՄ-ների միջոցով:

Շարունակությունը՝ Orer.am կայքում

Նույն շարքից