Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սիրելի շունը Հանուկի տոնը նշելիս կծել է քաղաքական գործչի բարձրաստիճան հյուրերին, գրում է Reuters-ը:
Կայա անունով շան ժանիքներից տուժել են Իսրայելի փոխարտգործնախարարի ամուսինն ու երկրի խորհրդարանի անդամներից մեկը:
Դեպքը տեղի է ունեցել Հանուկիի մոմերը վառելու ժամանակ:
Անասնաբույժը հայտարարել է, թե շան հարձակումը չպետք է անհանգստություն հարուցի: