Հասարակություն 

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի Է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում, Սիսիանի տարածաշրջանում, Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհահատվածում, ինչպես նաև Դիլիջանի տարածաշրջանում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա մերկասառույց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից