Հայաստան Հիշում եմ և պահանջում Քաղաքականություն 

Լաթաքիայի մարզպետն ու Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը քննարկել են Քեսաբ գյուղաքաղաքի իրավիճակը

analitik.am

Լաթաքիայի մարզպետն ու Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը քննարկել են Քեսաբ գյուղաքաղաքի իրավիճակը և օգնություն տրամադրելու ուղիները՝ նպատակ ունենալով կարգավորել կենսակերպը և այնտեղ քաղաքացիների վերադարձը:

 

Հանդիպման ընթացքում մարզպետը ՀՀ դեսպանին հանգամանորեն ներկայացրել է ահաբեկչական հարձակման հետևանքները, ավերը, որտեղ վնասի չափերը հասնում են մինչև 512 միլիոն սիրիական լիրայի: Մարզպետը կոչ է արել Հայաստանին օժանդակել գյուղաքաղաքի վերակառուցմանը, հատկապես որոշ սարքավորումներով՝ հաշվի առնելով Սիրիայի տնտեսական շրջափակումը:

 

 

Մարզպետը պարզաբանել է, որ 70 տոկոսով վերականգնվել են Քեսաբի հիմնական ենթակառուցվածքները: Ապա նա կոչ է արել մնացածներին նույնպես վերադառնալ իրենց տներ, հատկապես գյուղատնտեսական գործունեությանը, որտեղ բնակիչները փոխահատուցում կստանան գողացված տրակտորների համար, ինչպես նաև կստանան անվճար թունաքիմիակատներ: Մարզպետ Ահմադ Շեյխ Աբդ ալ Կադիրը հաստատել է, որ մարզպետարանը պատրաստ է հնարավորություն սահմաններում ամեն ինչ անել` օգնելու Քեսաբին վերականգնելու բնականոն կյանքը:

 

 

Իր հերթին դեսպան Արշակ Փոլադյանը նշել է, որ իր երկիրը դատապարտել է բոլոր տեսակի ահաբեկչությունները: Փոլադյանը հաստատել է, որ իր երկրի կառավարությունը և ժողովուրդը պատրաստ են հնարավոր բոլոր միջոցներով օգնել Քեսաբ գյուղաքաղաքին և բնակիչներին: Դեսպանը հպարտությամբ նշել է Սիրիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների մասին և նշել է, որ նախագահաական ընտրություններում Բաշար ալ Ասադի հաղթանակը սիրիացի ժողովրդի կամքի դրսևորումն է:

 

 

Սա ՀՀ դեսպանի երկրորդ այցելությունն էր Քեսաբ: Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասն արդեն վերադարձել է այնտեղ:

 

Նույն շարքից