Հասարակություն 

Հայաստանը կբացի քարանձավները զբոսաշրջիկների առջև

ՀՀ կառավարությունը հաստատեց «Զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների նախագծի հաստատման մասին» որոշման նախագիծը։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նշեց, որ որոշումն ուղղված է Հայաստանում զբոսաշրջության դիվերսիֆիկացմանը, մրցունակության բարձրացմանն ու հ ուշարձանների պահպանմանը:

Ըստ փոխնախարարի, ներկայում բազմաթիվ նշանակալի քարանձավներ չեն օգտագործվում զբոսաշրջության նպատակով, ինչը հարցականի տակ է դնում նաև դրանց պահպանությունը։

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ քարանձավները գրավում են զբոսաշրջիկներին։ Դա նշանակում է, որ զբոսաշրջության նպատակով դրանց օգտագործումը կարող է էապես նպաստել հայկական զբոսաշրջության մրցունակության բարձրացմանը, մարզերում զբոսաշրջության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, եկամուտների ավելացմանը և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը»,- ասել է Տարասյանը:

Նույն շարքից