Ե’վ Ռուսաստանը, և’ Թուրքիան կառուցողական դեր են խաղում Սիրիայի կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում կլիմայական գագաթնաժողովի շրջանակներում, գրում է TASS-ը:
Քերիին հարց է տրվել, թե արդյոք Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը խոչընդոտ չէ՞ Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման ճանապարհին:
«Ոչ, ամենևին ոչ: Երկու երկրներն էլ աշխատում են կառուցողական աշխատել քաղաքական լուծման ճանապարհին: Իհարկե, առկա է լարվածություն, առկա են տարաձայնություններ, սակայն ինչ վերաբերում է քաղաքական գործընթացին, նրանք երկուսն էլ հակված են առաջ շարժվելուն»,- ասել է Քերին: