Սիրիայի Հալեպ քաղաքի առնվազն 30 խաղաղ բնակիչներ զոհվել են ծայրահեղական խմբավորումների ականանետային գնդակոծությունների հետևանքով։ Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ Հալեպի արևմուտքի բնակելի թաղամասերը վերջին երկու օրերին ենթարկվել են զանգվածային գնդակոծման։