Հասարակություն Իրավական Մամուլի տեսություն 

Երեկ քրեական գործերով մի շարք դատական նիստեր չեն կայացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ երեկ քրեական գործերով մի շարք դատական նիստեր չեն կայացել։ Մեր աղբյուրները հայտնեցին, թե «Նուբարաշեն» ՔԿՀ–ում ինչ-որ խնդիրներ են առաջացել, ու չեն կարողացել կալանավորներին «ելք տալ»։ Ըստ ամենայնի՝ խնդիրը կապված է եղել հոսանքի հետ։ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը մեզ հայտնեց, որ էլեկտրական վահանակը փչացել էր, էլեկտրական լարերի կարճ միացում էր եղել, և որոշ ժամանակ «Նուբարաշենը» հոսանքազրկվել էր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից