Հասարակություն Մամուլի տեսություն Տեսանյութեր 

2018 թվականից գազը կթանկանա՝ ձգտելով գազի եվրոպական գներին. «Հայկական ժամանակ»

analitik.am

«Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը։ Դրանում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ։

«Հայտնի է, որ Ռուսաստանի Համաշխարհային աոևտրային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե ներքին շուկայում, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ։ Այս պայմանը կատարելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող գազի զինը կձգտի գազի եվրոպական գներին»,– արձանագրված է ռազմավարական այս ծրագրում։ Դա նշանակում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի զինը կբարձրանա մոտ երեք անգամ։ Ներկայումս 1000 խմ ռուսական գազը Հայաստանին է մատակարարվում 165 դոլարով, իսկ 2018 թվականից աստիճանաբար բարձրանալով, ըստ նշված ծրագրի կանխատեսումների, կհասնի նախ 324 դոլարի, ապա 460 դոլարի։ Նշենք, որ Հայաստանին ռուսական գազի մատակաոաոման գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հենց 2018 թվականին, և չավւազանց մեծ է հավանականությունը, որ կիրականա վերը նշված ծրագրով կանխատեսվող սցենարը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից