Հասարակություն 

Երևանի Նորագյուղ թաղամասում 2 ավտոմեքենա է այրվել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 10-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում` երաժշտական գիշերօթիկ դպրոցի մոտակայքում, այրվում է 2 ավտոմեքենա:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.52-ին, մարվել` 05.05-ին:

Թիվ 11 տան բակում ամբողջությամբ այրվել է «Audi A6» մակնիշի 34 FN 536 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Տ.) ավտոմեքենան, հարևանությամբ կայանած (թիվ 10 բակում) «Opel Vectra» մակնիշի 29 LU 351 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ.) ավտոմեքենան՝ մասամբ, և գազի երկու հաշվիչ:

Նույն շարքից