Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Զվարթնոց օդանավակայանի մոտ. 5 վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օդանավակայանի ոստիկանները

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում գեներալ Ի. Գասպարյան փողոցում՝ Զվարթնոց օդանավակայանի մոտ, բախվել են BMW մակնիշի 13 ԼՏ 408 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ՕD 195 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել ոստիկանության Զվարթնոցի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Անդրանիկ Ազարյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Լայերտ Խաչատրյանի գլխավորությամբ:

Մինչ շտապ օգնության ժամանումը վիրավորներին Զվարթնոցի ոստիկանները տեղափոխել էին օդանավակայանի հիվանդանոց, որից հետո ժամանած շտապ օգնությունը տեղափոխեց նրանց հիվանդանոցներ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից