Հայաստան Քաղաքական Հասարակություն 

«Ոսկե մրցանակ»` Երևանի քաղաքապետարանին

Երևանում մեկնարկած ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի 48-րդ նիստի շրջանակներում երկու տասնյակ կազմակերպությունների թվում «Ոսկե մրցանակի» և համապատասխան դիպլոմի է արժանացել նաև Երևանի քաղաքապետարանը` ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար: «Ոսկե մրցանակ»-ի և դիպլոմի է արժանացել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն:

Մրցանակակիրները որոշվել են «Համազգային վստահություն» խորհրդի տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությունների և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

71 72 73 74 75

Նույն շարքից