Հայաստան Քաղաքական 

«Բայց էս լրագրողներդ ի՜նչ մուտիլովչիկներ եք. ի՞նչ, սաղին ուզում եք խառնեք իրար»

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
(ԱԺ պատգամավոր)

-Պարոն Ալեքսանյա՞ն, Ձեր «վերահսկողության» տակ գտնվող տեղամասերից քանիսո՞ւմ են «ոչ» ասել:

-Ի՞նչ կարևոր է:

-Մտածված չէր, չէ՞:

-Դե որ լրագրողները շառ չանեն, ոնց կըլնի. ընտրություն ա, ժողովուրդը իր ձայնն ա հայտնում. մի տեղամասում «հա» է ասում, մի տեղ` «չէ»:

-Ասում են` որոշել եք էս անգամ Ձեր քրոջ որդուն էլ պատգամավոր դարձնել:

-Իմ քրոջ տղան մե՜ծ, չափահաս մարդ է։ Ինքն է որոշում` դառնա՞ պատգամավոր, չդառնա։ Ես չեմ որոշողը:

-«Հավատում եմ»։ Ասում են` Դուք գնալու եք Ապարանի «օկրուգից» ընտրվեք, նրան Ձեր տեղն եք «առաջարկելու»:

- Մինչև հիմա չգիտեք, որ առաջարկելով չի, ժողովրդի ընտրելով ա:

-Մի՞թե։ Հետաքրքիր էր: Եկեք մի շատ կառուցողական առաջարկ անեմ. տիկին Շողերինային «ընտրեք» պատգամավոր. «Սիթիների» մի ողջ կայսրություն է ղեկավարում, գենդերային քաղաքականության մեջ անուն ձեռք կբերի՜։ Խելացի է, գեղեցիկ… մեկ-մեկ Ձեզ փող է տալիս:

-Ո՛չ մի անգամ, երբե՛ք:

-Խանդո՞ւմ եք:

-Բա ի՞նչ եմ անում:

-Եվ այնուհանդերձ, Ձեր մասին ասվում է, որ Դուք ոչ միայն բիզնես դաշտն եք մոնոպոլացրել, այլև քաղաքական. նկատենք. այսօր քաղաքական դաշտում չէ Ռուբեն Հայրապետյանը: Քաղաքական դաշտում չէ այլևս Գագիկ Ծառուկյանը։ Դուք միակն եք այդ դաշտում, որպես «փող չունեցող մարդ»:

-Իրենք էդպես են հարմար գտել, էդպես են վարվել:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ վերջին դեմարշերին` «Ֆան» ակումբի քայլերը, ֆուտբոլիստները հայտարարությամբ հանդես եկան:

-Ընչի` ի՞նչ է եղել, տեղյակ չեմ:

-Դե, Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն էին պահանջում, պատմություններ եղան խաղը Ալբանիային ծախել-չծախելու շուրջ։ Իբր չգիտեք, հա՞:

-Իմ արև, տեղյակ չեմ:

-Տեղեկացրի:
-Ցավդ տանեմ, Հայրապետյանը որ չլինի, ֆուտբոլը եսիմ ինչ կլինի մեր հանրապետությունում:

-Բա էդ ո՞նց է, որ Ձեր մոտիկ ընկերոջ վիճակներից խաբար չեք, «поддержка» չեք անում:

-Հիմա ասում եմ` պարոն Հայրապետյանը ֆուտբոլի համար մեծ գործ է անում: Ես չեմ իմանում, թե իր հրաժարականը պահանջողներն ում «զակազն» են կատարում, ինչ են անում:

-Ասեմ` էդ էլ իմացեք-լուսավորվեք. և ուրեմն, ասում են՝ քանի որ Ռուբեն Հայրապետյանը Տարոն Մարգարյանի մոտիկն է, էնտեղ էլ Հովիկ Աբրահամյանն է ուզում, որ Երևանի ապագա քաղաքապետն իր որդի Արգամը լինի… մի խոսքով, այսպիսի բաներ:
-Բայց էս լրագրողներդ ի՜նչ մուտիլովչիկներ եք. ի՞նչ, սաղին ուզում եք խառնեք իրար…

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Աբյուրը՝ irates.am

Նույն շարքից