Հայաստան Քաղաքական 

Յացենյուկը հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է պաշտոնից հեռանալու պատրաստակամության մասին, եթե Գերագույն ռադան նման որոշում կայացնի:

«Դուք ունեք սահմանադրական բոլոր լիազորությունները Ուկրաինայի նախարարների կաբինետը լուծարելու համար: Դրեք հարցը և քվեարկեք: Ես կընդունեմ խորհրդարանի որոշումը, քանի որ այս աթոռից կառչած չեմ»,-ասել է նա հարցուպատասխանի ժամանակ:

Նշենք, որ ավելի վաղ Օդեսայի նահանգապետը հայտարարել էր, որ Արսենի Յացենյուկի՝ պաշտոնից հեռանալուց հետո ընդդիմության կողմն անցնելու մասին հայտարարությունները խելամիտ չեն:

Նույն շարքից