Հասարակություն Պատահարներ 

Առեղծվածային պայթյուն Արարատի մարզում. ավտոտնակն ու սառնարանային պահեստն ամբողջովին փլուզվել են

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա փլուզում և կա վիրավոր:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ հրամանատարի տեղակալ Գարեգին Ղազարյանի գլխավորությամբ:

Մինչ փրկարարների ժամանումը գյուղացիներն իրենց ուժերով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վեդիի հիվանդանոցի հերթապահ բժիշկների օգնությամբ Վեդիի հիվանդանոց են տեղափոխել 50-ամյա Տիգրան Սարգսյանին: Ժամանել են նաև գազի ծառայության, էլեկտրոցանցի աշխատակիցները: Առաջին իսկ պահից տեղում է եղել նաև գյուղապետ Դանիել Հակոբյանը: Վեդիի հիվանդանոցից վիրավորին 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխել են Երևանի այրվածքաբանության կենտրոն:

Բժիշկների գնահատմամբ՝ վիճակը միջին ծանրության է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլուզման հետևանքով պանելներն ընկել են նաև Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայի վրա:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից