Հայաստան Քաղաքական 

Որևէ ռեժիմ անմահ չէ, սակայն ՀՀԿ-ն լուրջ անելիք ունի. Վահրամ Բաղդասարյանը՝ «Մահ ռեժիմին» կոչի վերաբերյալ

Այսօր` դեկտեմբերի 11-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում իշխանական ռեժիմի մահը, քանի որ Ազատության հրապարակում հարթակից անընդհատ հնչում է «Մահ ռեժիմին» կոչը, ասաց. «Որևէ ռեժիմ անմահ չէ, սակայն ՀՀԿ-ն լուրջ անելիք ունի մեր ժողովրդի և ապագայի համար»:

Այն հարցին, թե ի՞նչ չափանիշներ պետք է ունենա ՀՀԿ-ի պատկերացրած ընդդիմությունը, նա պատասխանեց, որ իրենց պատկերացրած ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, բավականաչափ սուր, դրականը նկատող և բացասականը սեղանին դնող և իշխանություններին իրենց հետ հաշվի նստել ստիպող, ոչ թե միայն հայհոյելով, երկիր վարկաբեկելով.«Ես այդպիսի քաղաքական ընդդիմություն չեմ պատկերացնում»,- ասաց նա:

Նույն շարքից