Հասարակություն 

Թուրքիան 51 հազար դոլարով տուգանել է Twitter-ին

Թուրքիան Twitter-ին տուգանել է 51 հազար դոլարով:  Reuters-ի փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ ծառայությունից իշխանությունների դիմումի համաձայն չի հեռացվել «ահաբեկչական քարոզչություն» պարունակող բովանդակությունը:

Թուրքիան առաջին անգամ է տուգանում Twitter-ին: Ավելի վաղ թուրքական կառավարությունը բազմիցս արգելափակել է միկրոբլոգերի հայտնի ցանցը:

Անցած տարվա մարտին դատարանի որոշմամբ Twitter-ը և YouTube-ը արգելափակվել են Թուրքիայի ողջ տարածքում թուրքական կառավարության անդամներից մեկի մասին վարկաբեկող տեղեկատվության հրապարակման պատճառով: Ապրիլի սկզբին, սակայն, Սահմանադրական դատարանը վճռել է, որ Twitter-ի արգելափակումը խախտում է օգտատերերի իրավունքները և հրամայել է չեղյալ հայտարարել որոշումը: Մայիսի վերջին նույն որոշումը կայացվել է նաև YouTube-ի վերաբերյալ:

Նույն շարքից