Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վարդան Վարդանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին տեղեկացնում է  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հիշեցնենք, որ ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:

Նույն շարքից