Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Trend-ի հետ զրույցում ասել է, որ Գերմանիան ամբողջությամբ աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:
Նրա խոսքով, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում, որտ տեղի է ունեցել Բելգրադում դեկտեմբերի 3-4-ին, համանախագահները հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ, նրանց հետ քննարկել երկու երկրների նխագահների կայանալիք հանդիպման մանրամասները:
«Ավելի քան մեկ տարվա ընդմիջումից հետո եկել է երկու նախագահների հանդիպման և կարգավորման հետագա քայլերի կառուցողական քննարկման ժամանակը»,-ասել է Ուորլիքը: