Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ պետքարտուղարը Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դեկտեմբերի 14-ին մասնակցելու է Փարիզի նախարարական հանդիպմանը՝ կապված սիրիական հակամարտության կարգավորման հարցի հետ։

Դրանից հետո, Ջոն Քերին դեկտեմբերի 15-ին այցելելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները։

Նրա խոսքերով՝ Քերին քննարկելու է Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացն ու ԴԱԻՇ-ի դեմ պայքարը։ Տոները հավելել է, որ Քերին Ռուսաստանում քննարկելու է նաև Ուկրաինայի հարցը, և ընդգծելու է մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը։

Նույն շարքից