Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ փակել թուրք-սիրիական սահմանը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ անհրաժեշտ է անհապաղ փակել սիրիա-թուրքական սահմանը, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»:

Նա այդ մասին ասել է` ելույթ ունենալով «Միջերկրածովյան երկխոսություններ Հռոմում» համաժողովին:

«Աճում է պահանջմունքը, որ սիրիա-թուրքական սահմանը փակվի, որպես անհետաձգելի քայլ», — ասել է նա:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ ահաբեկչության դեմ արդյունավետորեն պայքարելու համար անհրաժեշտ է հրաժարվել երկակի խաղից եւ ծայրահեղականներին ցանկացած աջակցությունից:

Առավել եւս, նշել է Լավրովը չի կարելի պաշտպանել ահաբեկիչներին, ինչպես դա եղավ նոյեմբերի  24-ին, երբ հարձակման ենթարկվեց հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուսական ռմբակոծիչը:

Նույն շարքից