ԱՄՆ բնակիչ Արմանդ Ֆոյզին իր մոր հետ երթևեկության ժամանակ մի պահ կանգ էր առել ավտոճանապարհին` ստուգելու մեքենան, իսկ այդ պահին նրա մայրը դուրս էր եկել ավտոմեքենայից և ձնագնդիկ պատրաստել` ուրախանալով առաջին ձյանը:
Տղամարդը տեսանկարել էր այն պահը, թե ինչպես է 101-ամյա մայրը երեխայի պես ուրախանում առատ ձյանը...