Միջազգային Քաղաքական 

Ժնևում սկսվել է Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված եռակողմ հանդիպումը

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժնևում մեկնարկել է Սիրիայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ եռակողմ խորհրդակցությունը։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը, ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Էնն Պատերսոնը, ՄԱԿ-ի պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան։

Հանդիպումը կրում է տեխնիկական բնույթ։ Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են Սիրիային աջակցող միջազգային խմբի հերթական հանդիպման նախապատրստության հետ կապված հարցեր։

Նույն շարքից